Կայացել են ավելի քան 23,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ


Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 9-ին տեղի են ունեցել ընդհանուր 23,591,800,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Մասնավորապես`

AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 16 մլրդ դրամ ծավալ, որից տեղաբաշխվել է ավելի քան 15.5 մլրդ դրամ։ Պահանջարկը կազմել է նույնքան։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9328%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:

AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 4 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։  Պահանջարկը կազմել է ավելի քան 18.2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.7436%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.60%:

AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով և 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 7.5 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.7846%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 12.50%:

AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 10.4 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.9183%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.75%:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել  [email protected] հասցեին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

99 դիտում

Leave a Comment