Ինչ են ծրագրել անել դաշնակցականները, ովքեր են ձերբակալվել. նոր մանրամասներ․ լուսանկարներ


Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել վաղ առավոտից դաշնակցական գործիչների բնակարաններում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ:

517451823_1186576536605351_6703036153623138155_n.jpg (198 KB)

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է։

517386312_1186576369938701_8907363478415111180_n.jpg (248 KB)

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ 

515810251_1186576373272034_2974940481524764437_n.jpg (175 KB)

«Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ:

517414180_1186576379938700_6154884432585061440_n.jpg (155 KB)

Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։

516232336_1186576363272035_4067375106624723215_n.jpg (131 KB)

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

517651003_1186576683272003_335741830055669961_n.jpg (247 KB)

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածները դաշնակցական երիտասարդներ են՝ Արսեն Մարտոյան, Վահագն Մատինյան, Տարոն Մանուկյան, Գարեգին Ոսկանյան, Ալեքսան Ասատրյան։

517347144_1186576376605367_6350800043475540255_n.jpg (123 KB)

517386312_1186576369938701_8907363478415111180_n.jpg (248 KB)

517384427_1186576359938702_1641492382239496701_n.jpg (120 KB)

517719112_1186576529938685_2047529601988372877_n.jpg (148 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1121 դիտում

Leave a Comment