Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է


Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալին:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին ձերբակալումը՝ նշելով, որ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար:

Ըստ մեր տեղեկությունների՝ նա ձերբակալվել է այն բանի համար, որ փորձել է միջամտել, որպեսզի զորակոչիկը խուսափի զինվորական ծառայությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

394 դիտում

Leave a Comment