«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խոսակցություններին, թե իշխանությունները «տարածքային զիջում» են անելու։
Նա նկատել է․
«#Իձիոտներիցասումը շարժումը իր երազանքներն իրականության տեղ ներկայացնելով պնդում է .- «Միջանցք են տալիս»։
Ձեր երազանքները չեն իրականանում, պարոնայք, մի ուրախացեք:
Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը սակարկման ենթակա չեն՝ ի դժբախտություն ձեզ ու ձեր տերերի»:
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։
ԱԳՆ-ն, իր հերթին անդրադառնալով այս մեկնաբանությանը հետևած հրապարակումներին, հայտնել է, որ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։
Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին, այո, կարող է իրականացվել»,- սոցցանցի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
206 դիտում