Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան


ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Նյու Յորքում անցկացվելիք Առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիայի պաշտոնական ողջույնի նիստում իր ելույթով։ 

«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, ում մենք սիրով կլսենք»,- նշել է նա իր խոսքում։ 

517703522_731483542795475_6818942461861768885_n.jpg (306 KB)

Ավելի վաղ «Իմ քայլը» հիմնադրամից հայտնել էին, որ հուլիսի 7-10-ը Նյու Յորքում անցկացվում է Առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիան՝ GFLA-ի և Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի հանրային առողջության դպրոցի հետ համատեղ։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ևս մասնակցում է այս տարվա ակադեմիային։ Մասնակցում են նաև աշխարհի տարբեր տարածաշրջանների տասնյակ առաջին տիկնայք, այդ թվում՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կինը՝ Սառա Բրաունը, Իսլանդիայի նախկին առաջին տիկին Էլիզա Ռեյդը, Գվատեմալայի առաջին տիկին Լուկրեսիա Պեյնադոն և այլն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

648 դիտում

Leave a Comment