Բրիտանական Սաութենդի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել:
«Օդանավակայան մտնող և դուրս եկող բոլոր չվերթները չեղարկվել են, քանի որ ոստիկանությունը, արտակարգ ծառայությունները և քննիչները հետաքննում են միջադեպը: Մենք խնդրում ենք վաղը Լոնդոնի Սաութենդի օդանավակայանով թռչող բոլոր ուղևորներին կապվել իրենց ավիաընկերության հետ՝ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար», – ասել է օդանավակայանի նորկայացուցիչը:
Օդանավակայանը հայտարարել է, որ կփորձի վերսկսել չվերթները «հնարավորինս շուտ»: Ավելի քան 5000 ուղևոր չի կարողանա թռչել օդանավակայան կամ դուրս գալ այնտեղից: