Հուլիսի 14-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված արցախցիները որոշեցին խումբ չկազմել և չբարձրանալ շենք։ Քննարկումից հետո նշվեց, որ արդեն նախկինում բարձրանալը որևէ արդյունք չի տվել։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ընդգծեց, որ գերադասելի կլինի, եթե համապատասխան պաշտոնյան իջնի և պատասխան տա քաղաքացիների ու լրագրողների հարցերին։ Արտակ Բեգլարյանը ևս հավելեց՝ խնդիրը հանդիպման ձևաչափն է, ոչ թե հանդիպումը։
Ցուցարարները կրկին բարձրացրել են հիմնական պահանջը՝ մինչև մշտական բնակության հարցի լուծումը ընտանիքները պետք է ստանան սոցիալական աջակցություն։ «Եթե երկու ամսով ավելացրին, հետո ինչ՞ պիտի նորից գան։ Սա խեղկատակություն չէ՞»,- ասել է Ստեփանյանը։