Ով կարող է զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը


Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանրապետության վարչապետի պաշտոնը կառաջարկի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին։ Այս մասին հայտնել են «Օբշչեստվեննոյե» և «ՌԲԿ-Ուկրաինա» հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրներին։

 

Նշվում է, որ Զելենսկին արդեն որոշում է կայացրել՝ փոխելու կառավարության կազմը։

 

«Կառավարությունը կգլխավորի գործող առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն», – ասվում է հայտարարության մեջ։

 

Leave a Comment