Ուկրաինային տեղեկացրել են՝ ստիպված կլինի երկար սպասել Patriot համակարգերին


Միջազգային

Միացյալ Նահանգները կարճ ժամանակում չի կարողանա Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Military Watch Magazine (MWM) ամսագիրը։


«Կանխատեսվում է, որ Patriot համակարգերի մատակարարումները երկար ժամանակ կպահանջեն», – ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Patriot համակարգերի հետ մեկտեղ, Ուկրաինային, հավանաբար, կմատակարարվեն նաև այլ «շատ ժամանակակից» զենքեր։

 

Leave a Comment