Թրամփը «նեղացել» է Պուտինից, բայց Մոսկվայի համար դա շատ կարեւոր չէ


Վերլուծություն

Ի­հար­կե, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ստեղ­ծվող ճար­տա­րա­պե­տութ­յու­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=318165&l=am) շատ բա­նով մնում է կախ­ված նրա­նից, թե վեր­ջա­պես դե­պի ուր են գնում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, եւ այդ հա­մա­տեքս­տում որն է լի­նե­լու Չի­նաս­տա­նի քայ­լը: Այս պա­հին ռուս-ա­մե­րիկ­յան թե­մա­յով հիմ­նա­կա­նը, ո­րի մա­սին խոս­վում է, դա այն է, որ Թ­րամ­փը «նե­ղա­ցել» է Պու­տի­նից:

­Թե ին­չու, մեկ­նա­բա­նեց Զե­լենս­կու եր­բեմ­նի քա­րո­զիչ եւ ճիշտ պա­հին «նրա­նից թռած» Ա­րես­տո­վի­չը: Այ­սինքն, վեր­ջին խո­սակ­ցութ­յան ժա­մա­նակ Պու­տի­նը հայտ­նի հաս­ցեով է ու­ղար­կել Թ­րամ­փին, թե միայն խո­սում ես՝ ա­ռանց ո­րե­ւէ ռեալ գոր­ծո­ղութ­յան: Դեռ մի բան էլ, որ այդ­պես էլ ո­րե­ւէ ռեալ քայլ չի ա­նում Զե­լենս­կուն խա­ղա­ղութ­յուն պար­տադ­րե­լու հա­մար, փո­խա­րե­նը հար­վա­ծում է Մոսկ­վա­յի դաշ­նա­կից Թեհ­րա­նին: Դե, այդ դեպ­քում, Մոսկ­վան ին­քը Կիե­ւին խա­ղա­ղութ­յուն կպար­տադ­րի: Ու նաեւ, որ, ըստ Ա­րես­տո­վի­չի, նաեւ Չի­նաս­տանն է պատ­րաստ­վում կտրուկ ակ­տի­վա­նալ՝ Ռու­սաս­տա­նին ռազ­մա­կան օգ­նութ­յան հար­ցով: Ըստ այդմ էլ, Թ­րամ­փը նե­ղա­ցել եւ հի­մա խո­սում է Կիե­ւին ան­նա­խա­դեպ զեն­քեր տա­լու եւ Մոսկ­վա­յի հան­դեպ ան­նա­խա­դեպ պատժա­մի­ջոց­նե­րի մասին:

­Թե­րեւս, ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն այս­տեղ կա: Թ­րամփն ի­րոք կտրուկ ան­ցավ Ուկ­րաի­նա­յին զի­նե­լու, նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի թե­մա­յին՝ «մո­ռա­նա­լով», որ ըն­դա­մե­նը վեր­ջերս չա­փա­զանց գոհ էր Պու­տի­նից: Միայն թե այն հար­ցը կա, թե դա ո՞ւր կտա­նի:

­Նախ, որ Թ­րամ­փը Մոսկ­վա­յի «սի­րուն աչ­քե­րի» հա­մար չէր խո­սում խա­ղա­ղութ­յու­նից, հաս­կա­նա­լի է: Ու­նի բա­զում ներ­քին խնդիր­ներ, ո­րոնք միայն սրվում են, նաեւ ի­րենց հետ սրե­լով թրամփ­յան թի­մի ներ­սում հա­կա­սութ­յու­նն­երը, ին­չը միան­գա­մայն օ­գուտ է դե­մոկ­րատ­նե­րին: Դր­սում, ուկ­րաի­նա­կա­նից զատ, կա Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում չա­վարտ­ված պատե­րազ­մ, եւ Թ­րամ­փը հաս­կա­ցավ, որ դա մյուս պա­տե­րազմ­նե­րի պես «հա­ճե­լի զբո­սանք» չի լի­նե­լու: Վեր­ջա­պես, ան­հե­տաձ­գե­լի է դար­ձել Չի­նաս­տա­նի խնդրի լու­ծու­մը, ա­վե­լի կոնկ­րետ՝ լու­ծել փոր­ձե­լը: Չ­նա­յած ծայ­րա­հեղ քայ­լե­րին, ա­մե­րիկ­յան գերխն­դի­րը՝ ֆի­նան­սատն­տե­սա­կան կա­յու­նաց­ման հար­ցը ոչ թե չի լուծ­վում, այլ միայն վատ­թա­րա­նում է, ինչն էլ մատ­նան­շեց Մաս­կը՝ Թ­րամ­փից հե­ռա­նա­լով եւ նոր կու­սակ­ցութ­յուն ստեղ­ծե­լով: Այ­սինքն, շատ մոտ է այն կե­տը, ո­րից հե­տո Չի­նաս­տա­նին հաղ­թե­լու ո­րե­ւէ շանս չի մնա՝ միան­գա­մայն տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Եվ ա­հա, այս բարդ ի­րա­վի­ճա­կում, ինչ­պես բա­ցա­հայ­տում է The Wall Street Journal-ը, Պեն­տա­գո­նը դա­դա­րեց­րել էր Ուկ­րաի­նա­յի սպա­ռա­զի­նումն այն շատ պարզ պատ­ճա­ռով, որ ԱՄՆ-ն ս­պա­ռում է պա­շար­նե­րը, ին­չի մա­սին փոխ­նա­խա­րար Էլբ­րիջ Քոլ­բին գաղտ­նի նա­մակ է ու­ղար­կել Պեն­տա­գո­նի ղե­կա­վա­րին, որ՝ Ա­մե­րի­կան ֆի­զի­կա­պես չի կա­րող միա­ժա­մա­նակ հաղ­թա­հա­րել ռազ­մա­կան մաս­նակ­ցութ­յու­նը ե­րեք ճա­կատ­նե­րում՝ Ուկ­րաի­նա­յում, Մեր­ձա­վոր Ար­եւել­քում եւ Ա­սիա­յում: Այն է՝ Ուկ­րաի­նա­յի սպա­ռա­զի­նութ­յան դա­դա­րե­ցու­մը պար­տա­դիր զի­ջում է՝ մյուս ուղ­ղութ­յու­ննե­րում հասց­նե­լու հա­մար:

­Բայց ա­հա՝ Թ­րամ­փը ո­րո­շեց «նե­ղա­նալ» Պու­տի­նից: Իսկ դա, ի դեպ, Մոսկ­վա­յի հա­մար լավ ա­ռիթ է, որ կտրուկ ակ­տի­վաց­նի հար­ձա­կում­ներն Ուկ­րաի­նա­յում: Ա­վե­լին, ըստ ա­րեւմտ­յան տար­բեր աղբ­յուր­նե­րի, մոտ օ­րերս կսկսվի եւս մեկ մասշ­տա­բա­յին հար­ձա­կում, ո­րից հե­տո կա­րող են եւ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին հար­ցե­րը լուծ­վել ռազ­մա­ճա­կատ­նե­րում՝ Թ­րամ­փին պար­զա­պես «ան­հար­մար վի­ճա­կի» մեջ թող­նե­լով:

Ա­ռա­վել եւս, ե­թե Չի­նաս­տա­նը, Ա­րես­տո­վի­չի պնդում­նե­րի հա­մա­ձայն, ի­րոք ակ­տի­վա­նա, եւ այս­տեղ ո­րո­շա­կի ի­մաստ կա: Այն, որ Լավ­րովն ան­ցած շա­բաթ եր­կու ան­գամ  հան­դի­պում ու­նե­ցավ Չի­նաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Վան Իի հետ, թե­րեւս, խո­սում է Ա­րես­տո­վի­չի վար­կա­ծի օգ­տին: Ի­հար­կե, կա նաեւ վար­կա­ծը, որ Չի­նաս­տանն այժմ պետք է եր­կա­րաձ­գի պա­տե­րազ­մը Ուկ­րաի­նա­յում, որ­պես­զի ա­մե­րի­կա­ցի­նե­րը չանց­նեն Թայ­վան։ Դ­րա հա­մար չի­նա­ցի ըն­կեր­նե­րը կա­րող են Ռու­սաս­տա­նին խոս­տա­նալ ա­ռաջ­նա­հերթ մա­տա­կա­րա­րում­ներ, օ­րի­նակ՝ ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի հա­մար նա­խա­տես­ված բա­ղադ­րիչ­ներ, որ­պես­զի Ռու­սաս­տա­նը ստա­նա լրա­ցու­ցիչ ու­ժեր ռազ­մա­ճա­կա­տում։ Բայց մյուս կող­մից, այդ ռե­սուր­սը սկսում է սպառ­վել: Թ­րամփն ար­դեն զբաղ­ված է Չի­նաս­տա­նի դեմ կոա­լի­ցիա ստեղ­ծե­լով, ե­թե Ի­րա­նում խնդիր­ներն ա­վե­լա­նան, Պե­կի­նը կա­րող է զրկվել նավ­թից եւ այլն: Գու­մա­րած, Ռու­սաս­տա­նում ակն­հայ­տո­րեն մե­ծա­նում է դժգո­հութ­յու­նը Չի­նաս­տա­նից` հենց նույն բա­ցատ­րութ­յամբ` Պե­կինն իր շա­հի հա­մար ձգտում է, որ ռուս­նե­րը շատ եր­կար կռվեն եւ կո­րուստ­ներ ու­նե­նան: Իսկ այդ դեպ­քում, ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ ինչ-որ պա­հի Մոսկ­վան չի գնա Վա­շինգ­տո­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, ո­րը, ան­կախ Թ­րամ­փի «նե­ղա­ցած» լի­նել-չլի­նե­լուն, նրան շատ է պետք: Իսկ դրա­նից հե­տո Մոսկ­վան հան­գիստ կնստի եւ կնա­յի, թե Չի­նաս­տանն ինչ­պես է կռվում ա­մե­րի­կա­ցի­նե­րի դեմ:

­Բայց ե­թե Թ­րամ­փը, չնա­յած այս ի­րո­ղութ­յուն­նե­րին, պարզ­վի, որ «չա­փա­զանց շատ է նե­ղա­ցել» Պու­տի­նից եւ ի­րոք զենք ու մի­գու­ցե զորք (միջ­նոր­դա­վոր­ված) լցնի Ուկ­րաի­նա, այդ դեպ­քում Մոսկ­վան էլ ու­նի պա­տաս­խան քայլը` ա­սենք Ի­րա­նում մի­ջու­կա­յին մար­տագլ­խի­կով մի քա­նի «Իս­կան­դեր» տե­ղա­կա­յե­լու տես­քով:

Ա­մեն դեպ­քում, չի­նա­կան ուղ­ղութ­յամբ ԱՄՆ-ն­ այլեւս չի զսպում սրա­ցու­մը, այլ նա­խագ­ծում է այն, ինչ­պես ցույց տվեց Ճա­պո­նիա­յին եւ Ավստ­րա­լիա­յին Թ­րամ­փի ուղ­ղած պաշ­տո­նա­կան «ռազ­մա­կո­չը»: Կարճ ա­սած, ԱՄՆ-ի հա­մար ժա­մա­նակն ի­րոք սպառ­վում է եւ այդ ըն­թաց­քում դեռ պետք է փոր­ձի ձեր­բա­զատ­վել Ուկ­րաի­նա­յի եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի խնդիր­նե­րից: Լավ տար­բե­րակ կլի­ներ, որ ռուս­ներն ա­րա­գաց­նեին եւ գրա­վեին այն տա­րածք­նե­րը, ո­րոնք Զե­լենս­կին տալ չի կա­րող: Ն­ման է, որ ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու ա­միս­նե­րը հենց այդ ուղղ­վա­ծութ­յունն էլ ու­նե­նա­լու են:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/54605 

Leave a Comment