Ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիխլինսկու որդուն ձերբակալել են Եկատերինբուրգում:
Նա հոր բերման ենթարկելու մեծ աղմուկ հանած պատմության ժամանակ, չենթարկվելով իրավապահների պահանջին, հետընթաց վարել է մեքենան` հարվածելով հատուկ նշանակութման ջոկատի աշխատակցին: Ինչպես նաեւ` հետեւում կանգնած ավտոմեքենային:
Շիխլինսկու որդուն մեղադրանք է ներկայացվում իրավապահ համակարգի աշխատակցին, պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ չենթարկվելու եւ մարմնական վնաս հասցնելու համար: Դա ենթադրում է շատ լուրջ պատիժ: