Թուրքիայի նպատակը ՀՀ մտնող փողը քաղաքական վերահսկողության վերածելն է. Տիգրան Աբրահամյան

Կառավարությունը միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիայի հարցում հույսը դրել է այն բանի վրա, որ հնարավոր կլինի մարդկանց համոզել՝ երկիր փող կմտնի ու բոլորը դրա բարիքներից կօգտվեն, այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թուրքիայի նպատակը ՀՀ մտնող փողը ենթակառուցվածքների, մարդկանց վրա ազդեցության և որպես վերջնահետևանք` քաղաքական վերահսկողության վերածելն է:

Այդ ուղին տարբեր երկրների համար տարբեր նշանակություն ունի` ամբիցիաներից մինչև աշխարհաքաղաքական, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իրենը պոկել, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն», – գրել է նա:

 

Leave a Comment