Վրաստանի իշխանությունները չորս տարվա ընթացքում կանխել են հեղափոխության չորս փորձ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այս չորս տարիների ընթացքում մենք կանխել ենք հեղափոխության չորս փորձ։ Դրան չնայած՝ մենք պահպանում ենք առաջին տեղը տարածաշրջանում և Եվրոպայում տնտեսական աճի տեմպերով», – ընդգծել է նա։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի դեմ շարունակվում են շանտաժն ու ուլտիմատումները, սակայն նույնիսկ նման պայմաններում երկիրը կարող է ապահովել կայուն տնտեսական զարգացում։