Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 62-ամյա տղամարդուն սպառնում է ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում. NEWS.am


Հասարակություն

Բյուրեղավանում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար բերման ենթարկված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Քրվարույթը հարուցվել է 307-րդ հոդվածի առաջին մասով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)»,- հայտնեցին ՔԿ-ից։

Նյութի աղբյուր` https://news.am/arm/news/894905.html

  

Leave a Comment