Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին, որը շարունակում է մնալ ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի առաջատարը վերջին 14 տարիներին։
Երկու խաղից բաղկացած բլից խաղում Արոնյանը հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի վերին խմբի մրցաշար, որտեղ կկարողանա պայքարել հաղթանակի համար, որի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, իսկ Կարլսենը կպայքարի առավելագույնը երրորդ տեղի համար։