Քննարկել են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները

Քննարկել են տարածաշրջանի հաղորդակցությունների...

 Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ 

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: 

Leave a Comment