Անդրանիկ Կարապետյանը այսուհետ հանդես կգա այլ երկրի դրոշի ներքո

Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը այսուհետև կներկայացնի Բոսնիա և Հերցեգովինան, հաղորդում է այդ երկրի ծանրամարտի ֆեդերացիան:

Կարապետյանը «Ժելեզնիչար» ակումբի և ազգային ֆեդերացիայի անդամ է։ 

Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր 2016 թվականի Ռիոյի և 2024-ի Փարիզի Օլիմպիական խաղերին: 29-ամյա մարզիկը 2016 թվականին 77 կգ քաշային կարգում դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

2023 թվականին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային կարգում Կարապետյանը փոխչեմպիոն էր դարձել: 

Կարապետյանը բոսնիացիների կազմում հոկտեմբերին Նորվեգիայում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտում է:

Andranik Karapetyan

Andranik Karapetyan Bosnia

Leave a Comment