Դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
ՆԳՆ փրկարար ծառայությունցի հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:24-ին:
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 50 քմ):