Ամերիկացի լրագրողը ծաղրել է եվրոպացիներին


Միջազգային

Ռուսաստանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա հարձակման հնարավորության մասին հայտարարությունները «կեղծ և ծիծաղելի են»։ Այս մասին ասել է հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։

 

Նա «ծիծաղելի» է անվանել եվրոպացիների հավատը Ռուսաստանի կողմից Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի ներխուժման հնարավորության նկատմամբ։ Լրագրողը ընդգծել է, որ Ռուսաստանը նման մտադրությունների ապացույցներ չունի։

Կարլսոնն ասել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հակամարտության սրմամբ, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։ Նրա կարծիքով, Մոսկվան արդեն հաղթել է հակամարտությունը, ուստի անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրա հետևանքները բոլոր կողմերի համար՝ բանակցությունների միջոցով։

 

Լրագրողը ընդգծել է, որ արևելաեվրոպացիները, որոնք սնուցում են հակառուսական հռետորաբանությունն ու վախերը, լիովին պարանոյիկ են։

 

Leave a Comment