Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հարցն ունի երկու պատասխան․ ՀԾԿՀ նախագահ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հար...

Նախ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Դիտարկմանը՝ ՀԷՑ-ը սակագնի թանկացումը զսպել է, քանի որ վարկ է վերցրել, իսկ Դուք և Ռոմանոս Պետրոսյանն ինչ եկել եք ակնակրկում եք թանկացման մասին, նա ասաց, որ որևէ բան չի ակնարկում:

«Դուք տեսական հարց եք տալիս, ես Ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա: Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո՛, կարող է բարձրանալ, ո՛չ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- հայտարարեց Մեսրոպյանը:

Leave a Comment