Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրբազան պայքարին իմ մասնակցությունը երբեք չի եղել ու չի կարող լինել որևէ անձնական ակնկալիքով: Այս պայքարին իմ մասնակցությունը ունի մի քանի նպատակ, որոնք բոլորն էլ առաջնային են.
– Ազատվել թերագույնի ազգային կտտանքներից ու հենց իրենից՝ թերագույնից,
– Տաժանակիր աշխատանքով վերականգնել ու շտկել 2018-ից Հայաստանին հասցրած վնասները,
– Թույլ չտալ, որ #Հայաստանը դառնա «Էրմենիսթան»,
– Հակազդել հակահայկականին ու ամեն տեսակի թշնամական գործողությաններին,
– Անել այնպես, որ մեր սերունդները կրեն ՀՀ անձնագիր ու չամաչեն թե՛ իրենց երկրից, թե՛ հայ լինելու զգացողությունից,
– Տեսնել բոլոր դավաճաններին, հողատուներին, հայանման թուրքերին ճաղերի հետևում»։