Պուտինը ստորագրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության մասին համաձայնագիրը

https://arm.sputniknews.ru/20250731/putiny-stvoragrel-e-haj-rusakan-hamalsarani-gvortsuneutjan-masin-hamadzajnagiry-91876551.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88463056_89:0:1512:1067_1920x0_80_0_0_59e06ae53097363d3096cac3fa357fcb.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բուհ, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, վլադիմիր պուտին

հայաստան, բուհ, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

Համաձայնագիրն ուղղված է բուհի մանկավարժական, գիտական, տնտեսական և ֆինանսական գործունեության հետագա կատարելագործմանը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) գործունեության պայմանների մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը։ Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքը։

Փաստաթուղթը ստորագրվել էր Մոսկվայում 2024 թվականի դեկտեմբերի 20-ին։ Այն ապահովում է Հայ-ռուսական համալսարանի նկատմամբ իրավական կարգավորման շարունակականությունը (բուհը ստեղծվել է «Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված` Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում):

Համաձայնագիրն ուղղված է բուհի մանկավարժական, գիտական, տնտեսական և ֆինանսական գործունեության հետագա կատարելագործմանը, համալսարանի կառավարման գործիքների հզորացմանը՝ հաշվի առնելով նրա հիմնադիրների շահերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և համաշխարհային հումանիտար տարածքում ՌԴ դրական վարկանիշի ամրապնդմանը»,– ասված է վավերացման մասին օրենքին կից բացատրագրում:

Հայաստանից 209 դիմորդ է անվճար հիմունքներով ընդունվել ռուսական բուհեր

Փաստաթղթի որոշ դրույթներ տարբերվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսվածից: Մասնավորապես համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված է, որ համալսարանն օգտվում է Ռուսաստանի Դաշնությունում բարձրագույն ուսուցման դաշնային պետական կրթական կազմակերպության կարգավիճակից: Բացի այդ, ՀՀ օրենսդրության համաձայն, ՀՌՀ-ն Հայաստանում պետական համալսարան է և ունի հիմնադրամի կարգավիճակ:

Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի մասին ՀՀ–ի հետ համաձայնագիրը

Leave a Comment