Esports World Cup․ Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային

Սաուդյան Արաբիայում անցկացվող արագ շախմատի  Esports World Cup մրցաշարի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և չորս պարտիայում պարտվեց 1,5:2,5 հաշվով։ Վերջին պարտիայում Նակամուրան առավելության հասավ սպիտակ ֆիգուրներով։

Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը երեք պարտիայում 2,5:0,5 հաշվով հաղթեց հնդիկ Նիհալ Սարինին։

Կիսաեզրափակչում Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան։

Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան երեք պարտիայում 2:1 հաշվով ուժեղ էր ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովից։

Կիսաեզրափակչում Ֆիրուջայի մրցակիցը կլինի հնդիկ Արջուն Էրիգայիսին, որը չորս պարտիայում 2,5:1,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։

Esports World Cup-ի մրցանակային հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է։

Leave a Comment