Ռпւսաստանը և Ուկրшինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը․ Թրամփ

Դիտում ՝ 20 138

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին։

«Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան հրադադարի և երկարատև խաղաղության շուրջ։ Ժամանակն է գործարք կնքել։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը», – ասել է Քելլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստում։

Քելլին հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment