«Սրտի Տանիքներով» հաղորդման հերթական հյուրը դերասան հումորիստ Տարոն Իսպիրյանն է։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր դրվագները։
Հաղորդման ընթացքում հաղորդավարուհին ընդգծեց, որ Պոնչը փորձում է երիտասարդ կոլեգաներին օգնել ու իրեն վեր չդասել նրանցից։ Այս մասին խոսելով Պոնչը անկեղծացավ.
«Ես 10-15 տարի առաջ էդ երիտասարդպերից մեկն էի։ Գիտես, երբ շատ հայտնի ես ամեն բան փոխվում է՝ քո օրվա ինֆորմացիան, զբաղվածությունը, կյանքիդ ձևը, ու իսկապես լինում ա, որ քեզ զգում ես աշխարհի համար 1-ը ու սենց բարձրանում ես։ կան բախտավորներ, որ հետո իջնում են ու դժբախտներ, որ մնում են բարձր տեղում։
Ես բախտավոր եմ, որ իջա։ Ես ճիշտ պահի հասկացա, որ ինքնագնահատակս շատ բարձր ա ու մարդկանց հանդեպ փոխվել եմ։ Շատ կարճ տևեց ու ես ինքնս ինձ փոխեցի»։