«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտնել է, որ դադարեցրել է գործընկերային համագործակցությունը «Յունիբանկ» ԲԲԸ-ի հետ։
Ակումբի հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Յունիբանկը» սկսել է ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի։ «Ուրարտուն» գտնում է, որ նման քայլը հակասում է պրոֆեսիոնալ մրցակցային միջավայրի սկզբունքներին։
Ակումբը շնորհակալություն է հայտնել «Յունիբանկին» մինչ այժմ իրականացված համագործակցության և աջակցության համար, սակայն նշված հանգամանքներով պայմանավորված՝ որոշումը համարվել է անհրաժեշտ։