https://arm.sputniknews.ru/20250731/verin-larsy-pakvec-selavy-hegheghel-e-vrastanic-rusastan-tanvogh-tshanaparhy-91878461.html
Վերին Լարսը փակվեց․ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը
Վերին Լարսը փակվեց․ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը
Sputnik Արմենիա
Օգտատերերի փոխանցմամբ՝ երկու ուղղություններով երթևեկությունը դադարեցվել է, ճանապարհը ժամանակավորապես փակ է: 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T20:33+0400
2025-07-31T20:33+0400
2025-07-31T20:33+0400
վերին լարս
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
սելավաջրեր
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0a/79324404_0:366:940:895_1920x0_80_0_0_0bc1ed9f962c2cb218175b17124a32eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Վերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է սելավի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սելավը հեղեղել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը «Կազբեգի» անցակետի մոտ։«Մենք հաղորդագրություն ենք ստացել, ուսումնասիրում ենք մասշտաբները։ Նախնական տվյալներով՝ ոչ մի վտանգավոր բան չկա»,- ասացին գերատեսչությունից։Սոցցանցերում տարածված տեսանյութում լսվում է շչակի ազդանշանը, որը զգուշացնում է սելավի մասին։ Օգտատերերի հաղորդմամբ՝ երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է, ճանապարհը փակ է մինչև իրավիճակի հստակեցումը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետում ավելի քան 1200 հայկական բեռնատարներ է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելուն։
վրաստանի հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0a/79324404_0:278:940:983_1920x0_80_0_0_ab25f98fdf9c95a3e286134c9f0bbec6.jpg
վերին լարս, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, սելավաջրեր, ճանապարհ
վերին լարս, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, սելավաջրեր, ճանապարհ
Օգտատերերի փոխանցմամբ՝ երկու ուղղություններով երթևեկությունը դադարեցվել է, ճանապարհը ժամանակավորապես փակ է:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Վերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է սելավի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
«Մենք հաղորդագրություն ենք ստացել, ուսումնասիրում ենք մասշտաբները։ Նախնական տվյալներով՝ ոչ մի վտանգավոր բան չկա»,- ասացին գերատեսչությունից։
Սոցցանցերում տարածված տեսանյութում լսվում է շչակի ազդանշանը, որը զգուշացնում է սելավի մասին։ Օգտատերերի հաղորդմամբ՝ երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է, ճանապարհը փակ է մինչև իրավիճակի հստակեցումը: