Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) շուրջ ստեղծված խնդիրն արդեն ընդհատել է խոշոր ներդրումներ, նման տեղեկություններ կան. ասում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ հարցազրույցում: Նա կասկածում է, որ ՀԷՑ-ի պետական կառավարումը դրական ազդեցություն կունենա համակարգի վրա և նշում է, որ հանրային ծառայությունները կառավարելու պետության գործիքակազմը խիստ սահմանափակ է: Այս համատեքստում Քերոբյանը բերում է «Զվարթնոց» օդանավակայանի օրինակը` նշելով, որ պետությունը կոնցեսիոն կառավարչի նկատմամբ ավելի քան 500 մլն դոլարի պարտավորություն ունի: