Ամերիկյան համալսարանը չի հրապարակել իր՝ ՔՊ-ի անդամ բազմաթիվ դասախոսներից գոնե մեկի անունը, քանի որ չկան․ Թագուհի Ղազարյան

Ամերիկյան համալսարանը մինչ այս պահը չի հրապարակել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բազմաթիվ դասախոսներից գոնե մեկի անունը, քանի որ այդպիսիք պարզապես չկան։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

«Հրապարակային բանավիճելու իմ հրավերին Վահրամ Տեր-Մաթևոսյանը արձագանքել է 168.am կայքին էժանագին մի հոդված պատվիրելով։

Ըստ Սաթիկ Սեյրանյանի կայքի, ես`ՔՊ-ի գորշ կարդինալս, պլանավորված արշավ եմ սկսել Ամերիկյան համալսարանի դեմ։

Անշուշտ, այդ ես եմ սիվիկի պադվալում անձամբ գրել Սամվել Ֆարմանյանի անմակարդակ գրառումը, որպեսզի հանրային զայրույթ առաջացնեմ նրա դեմ։ Հետո էլ AI-ով գեներացրել եմ Ամերիկյան համալսարանի հայտարարությունը այն մասին, որ իրենց մոտ աշխատում են բազմաթիվ ՔՊ-ական դասախոսներ և համալսարանին դրել անհարմար իրավիճակում։ Իսկ սերժական բլոգերների խոսքը կոնտեքստից կտրված է, իրականում նրանք նկատի ունեին մի իրավիճակ, երբ իշխանափոխությունից հետո օրենսդրությունը կփոխեն։ 

Դոկտոր Տեր-Մաթևոսյան, դուրս եկեք 168 ժամի, Անտիֆեյքի ու մնացած սերժական մեդիաների թիկունքից, և Ձեր դեմքով ներկայացեք, ինչպես Ձեր դեմքով էիք ներկայանում, երբ ինձ բարեկամաբար խորհուրդ էիք տալիս ընտրել ակադեմիական և քաղաքական գործունեության միջև։

Հ. Գ. հիշեցնեմ, որ Ամերիկյան համալսարանը մինչ այս պահը չի հրապարակել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բազմաթիվ դասախոսներից գոնե մեկի անունը, քանի որ այդպիսիք պարզապես չկան»,- ասվում է գրառման մեջ։

Leave a Comment