Մադրիդի «Ռեալի» իսպանացի կենտրոնական պաշտպան Դիեգո Ագուադոն այս ամռանը չի լքի ակումբը։ 18-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիան» և այլ եվրոպական ակումբներ։
Marca-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» բաց չեն թողնի խոստումնալից իսպանացուն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ուշադիր հետևում է երիտասարդ կենտրոնական պաշտպանի զարգացմանը և կարող է նրան հնարավորություն տալ ապացուցել իրեն հիմնական կազմում առաջիկա մրցաշրջանում։
Դիեգո Ագուադոն մինչ օրս ընդամենը մեկ անգամ է խաղացել մադրիդյան գրանդի մեկնարկային կազմում։ Խաղացողի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։