
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ, հայտնում են ՄԱԿ-ի լրատվական ծառայությունից։
ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո Բենկոսմե Կաստանյոսը (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ), Իսպանիայից՝ Հեկտոր Խոսե Գոմես Էրնանդեսը (Արևմտյան Եվրոպայի և այլ պետություններ):
Elected by acclamation, Vice Presidents for the 2026 session of @UNECOSOC:
🔹Amar Bendjama of Algeria (African States)
🔹Paruyr Hovhannisyan of Armenia (Eastern European States)
🔹Wellington Darío Bencosme Castaños of Dominican Republic (Latin American and Caribbean States)… pic.twitter.com/WHUOawlFXJ— UN ECOSOC President (@UNECOSOC) July 31, 2025