Ջեքսոնի երկրպագուների համար այս աքսեսուարը հատկապես արժեքավոր է, քանի որ այն հստակ տեսանելի էր հանդիսատեսի համար, երբ երգիչը կատարում էր իր հայտնի «լուսնային քայլքը» ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայքլ Ջեքսոնի գուլպան, որը նա կրել էր 1997 թ.-ին Ֆրանսիայում կայացած համերգի ժամանակ, աճուրդում վաճառվել է 6.2 հազար եվրոյով, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Figaro-ին։
Ասում են, որ այն հատկապես նկատելի է եղել արտիստի կողմից Beat it և Billie Jean երգերի կատարման ժամանակ իր՝ HIStory համաշխարհային շրջագայության շրջանակում, երբ նա կատարել է իր հայտնի «լուսնային քայլքը»։
Գուլպան տեղադրված է լուսանկարի համար նախատեսված շրջանակի մեջ, իսկ կողքին դրված է համերգի տեխնիկական կազմակերպման աշխատանքներով զբաղվող տեխնիկներից մեկի անցաթուղթը, որը Նիցում կայացած համերգից հետո սարքավորումները ապամոնտաժելիս հայտնաբերել է գուլպան և պահել այն։

Լուսանկար՝ Ivoire Nimes