Լարսի անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ Դավդորակի կիրճում վաղ նախազգուշացման համակարգի ակտիվացման պատճառով բարձր ճշգրտության ավտոմատ համակարգը տագնապի ազդանշան է փոխանցել Լարսի մաքսային անցակետին։ Լուրը հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Անվտանգությունն ապահովելու նպատակով, համապատասխան պետական մարմինների հետ համակարգված, անցակետի աշխատակիցները և տեղում գտնվող քաղաքացիները տարհանվել են անվտանգ գոտի։

Այս պահին Կազբեգիի սահմանային անցակետում դադարեցվել են բոլոր մաքսային ընթացակարգերը։ Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև այս անցակետով սահմանը հատող անձանց վերահսկողությունը ժամանակավորապես անհնար է։

Սպառնալիքային գործոնների վերացումից հետո Լարսի անցակետը կվերսկսի իր բնականոն գործունեությունը, և մարդկանց և ապրանքների տեղաշարժը կապահովվի առանց ուշացումների։

Leave a Comment