Օրհնյալ կապը

Օրհնյալ կապը

31.07.2025 | 21:59

Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք:

Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի:

Հովհաննես 8. 31

Հիսո’ւս, Քո պայծառ ներկայությունը թող միշտ

մեզ հետ լինի:

«Երբեք ձեզ չեմ թողնի և երբեք չեմ մոռանա ձեզ»:

Երկրի վրա չկա մի այնպիսի կապ, որ համեմատվի Ինձ սիրող հոգու և Իմ միջև եղած միության հետ:

Այդ բարեկամությունն ավելի թանկագին է, քան աշխարհը կարող է պատկերացնել:

Երբ ներդաշնակության մեջ են սիրտը, միտքն ու կամքը, ապա ստեղծվում է մի այնպիսի հզոր միություն, ինչը կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր արդեն իսկ ապրել են նման փորձառություն:

Մեկնաբանություններ

Leave a Comment