Մեկ շաբաթից ավելի է՝ նոյակերտցիների ծորակներից մի կաթիլ ջուր չի հոսել։ Ջուր խմելու, լողանալու համար մարդիկ շշերով ու դույլերով հարևան գյուղ են գնում։ Մարզպետարանից գյուղացիներից՝ Վեոլիա ջրի դուռն են ուղարկում, իսկ Վեոլիան, բնակիչների խոսքով, կարծես մոռացել է Նոյակերտի մասին։