«Տեղահանվածների խնդիրները դասակարգվում են՝ հոգեբանական, սոցիլական և իրավական»․ Լիաննա Պողոսյան

Հասարակական գործիչ Լիաննա Պողոսյանը տեղահանվել է Հադրութից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով։

«Ցավոք սրտի 2023 թվականի ավելի քան ինը ամսյա շրջափակումն ավարտվեց արցախցիների համար ճանապարհի բացումով, որ պարզապես լքեն իրենց բնակավայրերը։ Էթնիկ զտման արդյունքում ավելի քան 120 հազար հայ միացավ այն 30 հազարին, որ տեղահանվել էին 2020 թվականին»,-Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց նա։

Լիաննան տեղահանվածների խնդիրները դասակարգում է՝ հոգեբանական, սոցիլական և իրավական, որոնք մի շղթա են և կապակցված են։

«Եթե սկսենք հոգեբանական խնդիրներից, ապա բոլոր կորուստները որ եղան՝ ունեցվածքի, ապրուստի, հարազատի, դրանք մեծ հարված եղան տեղահանվածների համար։ Այս հոգեբանական խնդրի հետևից գնալն առաջնահերթ է, որ պետք է, թե՛ պետությունը, թե՛ հասարակական հատվածն ուշադրության կենտրոնում պահեն։ Մենք գիտենք, որ տեղահանվածներն ամեն ինչ կորցնելով՝ հայտնվեցին զրոյական կետում։ Առաջնայինը երկարաժամկետ բնակարան ունենալու հարցն է, դրա հետ փոխկապակցված՝ ժամանակավոր կացարաններն են։ Այնուհետև զբաղվածության խնդիրն է, որ շատերը ստիպված եղան թողնել իրենց մասնագիտական աշխատանքը և զբաղվել որևէ պատահական աշխատանքով»,-նշեց մեր զրուցակիցը։

Լիաննա Պողոսյանի խոսքով՝ իրավական աջակցության ոչ մատչելիությունը ևս հանգեցնում է մի շարք խնդիրների։ 

«Փաստաթղթեր կան, որոնց վերականգնումն որոշ դեպքերում անհնարին է և մարդիկ տեղեկացված չեն՝ ինչպես պետք է այդ թղթերը վերականգնեն կամ, եթե տեղեկացված են, այնպիսի գումարներ են պահանջվում, որ տեղահանվածը նախընտրում է չդիմել»,-նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment