Իսպանիայում պարզել են, թե ով է լինելու Ռեալի նոր 9 համարը — Armsport.am

Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցի էջում գրառում է կատարել, թե ով, ամենայն հավանականությամբ, կստանա 9 համարը Մադրիդի «Ռեալում»՝ Կիլիան Մբապեից հետո, որը գալիք մրցաշրջանում կկրի 10 համարը։

«Սպասվում է, որ Էնդրիկը կհաղթի մրցավազքում և կստանա 9 համարի մարզաշապիկը», – գրել է Ռոմանոն՝ հղում կատարելով Diario AS-ին։

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ «սերուցքայինների» կազմում 9 համարի գլխավոր թեկնածուները թիմի հարձակվողներ Էնդրիկն ու Գոնսալո Գարսիան են։

Leave a Comment