Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։

Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։

«Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ կանի, այդ ներդրումներից շահույթ կստանա, բնականաբար Հայաստանը նույնպես կստանա, միաժամանակ տեխնիկական հարցեր կլուծի՝ ադրբեջանցիների ամենախնդրահարույց հարցը՝ անցուդարձի վերահսկողությունը։ Մերոնք ասում են, որ դա լինելու է փոխադարձ, այսինքն ինչ-որ ադրբեջանցիների հանդեպ է արվելու, նույն հայերի։ Այդ փոխադարձության սկզբունքը դեռ Շառլ Միշելի օրոք է համաձայնեցվել։ Հայաստանը հիմա դա է պնդում, Ադրբեջանն էլ կոտոշներ է տնկում, անընդհատ ասելով, որ իրենց ուզածով է լինելու։ Դրա համար մենք հիմա տեսնում ենք ճնշումներ Ադրբեջանի վրա, թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից»,-ասել է Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment