Այվազովսկու արձանի ապամոնտաժումը Ղարաբաղում ափսոսանք է առաջացնում. Շվիդկոյ

https://arm.sputniknews.ru/20250731/ajvazvovsku-ardzani-apamvontazhumy-gharabaghum-apsvosanq-e-arajacnum-shvidkvoj-91881332.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91879821_72:0:864:594_1920x0_80_0_0_e20f77a9e5a4445c8b60237613aba31d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հովհաննես այվազովսկի, արձան, արցախ, լեռնային ղարաբաղ, միխայիլ շվիդկոյ, ադրբեջան

հովհաննես այվազովսկի, արձան, արցախ, լեռնային ղարաբաղ, միխայիլ շվիդկոյ, ադրբեջան

Բաժանորդագրվել

Այվազովսկու արձանը Ստեփանակերտում տեղադրվել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի կողմից աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում ափսոսանք և անընդունելիության խորը զգացում է առաջացնում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Շվիդկոյը հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ։

«Ռուս խաղաղապահները տարածաշրջանում գտնվում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն: Ռուսական կողմը որևէ կերպ չի տեղեկացվել ռուս քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Ս.Ա. Շչերբակովի ստեղծագործության քանդման ծրագրերի մասին»,-նշել է նա:

Շվիդկոյն ընդգծել է, որ եթե Այվազովսկու արձանն ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէր ադրբեջանական կողմին, Բաքուն կարող էր Մոսկվային տեղեկացնել այն ապամոնտաժելու մտադրության մասին:

«Հարցը, վստահ եմ, կլուծվեր քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ ռուսական հող տեղափոխելով։ Փոխարենը՝ ցուցադրական ոչ բարեկամական ակցիա Ռուսաստանի նկատմամբ»,-նկատել է նա։

«Ադրբեջանի, նրա ժողովրդի, մշակույթի գործիչների հետ ինձ վաղեմի բարեկամական հարաբերություններ են կապում։ Եվ այդ պատճառով է՛լ ավելի տխուր է, որ հենց ես պետք է խոհեմության, «հուշարձանների հետ պատերազմը» և ռուսական մշակույթի «չեղարկումը» դադարեցնելու կոչ անեմ: Այս ապակառուցողական գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային, գործընկերության և բարիդրացիության ոգուն: Եվ պարզապես ողջախոհությանը»,-հավելել է Շվիդկոյը։

Այվազովսկու հուշարձանի հեղինակը քանդակագործ Սալավաթ Շչերբակովն է, որը մի շարք նշանավոր հայերի կիսանդրիների և հուշարձանների հեղինակ է: Նրա աշխատանքը նվիրված էր ոչ միայն աշխարհահռչակ ծովանկարչին, այլև հայկական և համաշխարհային ժառանգության հետ Արցախի պատմամշակութային կապերին:

Leave a Comment