
Հայաստանում վարձու աշխատողների 56.9%-ի միջին աշխատավարձը 107 հազար դրամ է, 5 մլն դրամ ստանում է 0.1%-ը
«Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ՀՀ-ում վարձու աշխատողների ստացած աշխատավարձերի բաշխվածությունը։
2025 թվականի մայիսին ՀՀ-ում վարձու աշխատողների 56.9%-ի համախառն աշխատավարձը կազմել է մինչև 199 հազար դրամ:
5 մլն և ավել աշխատավարձ ստացող վարձու աշխատողների թիվը կազմել է 1,077 կամ վարձու աշխատողների 0,1%-ը, ասվում է գրաֆիկական պատկերին ուղեկցող գրառման մեջ։
Աղբյուրը` Modex