Պաշտոնական․ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը վերադարձավ Եվրոպա


Սպորտ


Ֆրանսիական «Մարսել» ակումբը պաշտոնապես հայտարարել է գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի վերադարձի մասին: Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ 36-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել, սակայն դրա ժամկետը չի նշվել: Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականի հունիսը:

Օբամեյանգը «Մարսելում» հանդես է եկել 2023/2024 մրցաշրջանում, որից հետո տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիա» ակումբ: 2024/2025 մրցաշրջանում նա մասնակցել է 32 խաղի Սաուդյան Պրոֆեսիոնալ Լիգայում՝ խփելով 17 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում: Սաուդյան Արաբիայի Գավաթի խաղարկությունում անցկացրել է 4 խաղ և խփել 4 գոլ:

Ըստ Transfermarkt-ի՝ Օբամեյանգի շուկայական արժեքը կազմում է 3.5 միլիոն եվրո:

Հարձակվողը կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Սենթ Էտյեն», Դորտմունդի «Բորուսիա», «Բարսելոնա», Լոնդոնի «Արսենալ» և «Չելսի» ակումբներում:

Աղբյուրը՝ Armsport.am:


Leave a Comment