
ԱՄՆ-ի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը և դեսպան Մայք Հաքաբին օգոստոսի 1-ին կմեկնեն Գազայի հատված՝ մարդասիրական օգնության մատակարարման իրավիճակը գնահատելու համար, հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
«Վաղը հատուկ դեսպան Ուիթքոֆը և դեսպան Հաքաբին կայցելեն Գազա՝ առկա բաշխման կետերը ստուգելու, սննդի մատակարարման ծրագիրը համակարգելու և տեղի բնակիչների հետ հանդիպելու՝ տեղում տիրող ծանր իրավիճակին անմիջականորեն ծանոթանալու համար», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Լևիթը նշեց, որ ԱՄՆ-ն հանձնառու է «ապահովել մարդասիրալ է կան օգնության շարունակական մատակարարումը» տարածաշրջան։