ՊՍԺ-ի նախկին իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին, որն այժմ խաղում է կատարյան «Ալ-Դուհաիլում», կիսվել է նախկին թիմակցի՝ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին իր մտքերով։
«Կիլիանը հաջողության ծարավ է, նա միշտ պայքարում է հաղթանակի համար։ Վստահ եմ՝ վաղ թե ուշ նա կնվաճի «Ոսկե գնդակը»,- ասել է Վերատին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
Մբապեն ՊՍԺ-ից Մադրիդ տեղափոխվեց անցյալ ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ «Սերուցքայինների» կազմում իր նորամուտի մրցաշրջանում հարձակվողը 59 խաղում խփել է 44 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։