
Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական գրասենյակը հրապարակել է Անգլիայում և Ուելսում տղաների և աղջիկների ամենատարածված անունների վարկանիշը՝ 2024 թվականի նորածինների գրանցման տվյալների վրա։
Տղաների շրջանում արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենատարածված անունը Մուհամմեդն է։ Ինչպես 2023-ին, երկրորդ և երրորդ տեղերում են Նոան և Օլիվերը, հայտնում է BBC-ին։
Աղջիկների ամենահայտնի անունը շարունակում է մնալ Օլիվիան, երկրորդ տեղում՝ ինչպես նախորդ տարի, Ամելիան, իսկ երրորդ տեղում Լիլին են։
Մուհամեդ անվան մի քանի տարբերակներ կան։ Մասնավորապես՝ Muhammad գրությամբ անունը ստացել է 5721 նորածին, Mohammed` 1760 երեխա, Mohammad` 986- ը։