Բջնիում ավտոմեքենա է այրվել


Օգոստոսի 1-ին՝ ժամը 00։43-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:


 


Այս մասին հայտնել է ՆԳՆ ՓԾ-ն:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 01:33-ին: Այրվել է ավտոմեքենան: Տուժածներ չկան:

Դիտումների քանակ1

Leave a Comment