Ազգային ժողովը մոտ 20 մլն դրամ կծախսի «Ամառային դպրոց 2025»-ի համար

https://arm.sputniknews.ru/20250801/azgajin-zhvoghvovy-mvot-20-mln-dram-ktsakhsi-amarajin-dprvoc-2025-i-hamar-91871942.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451132_97:0:1520:1067_1920x0_80_0_0_5e89a18e1d1519dee9fd88633e5f2374.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամառային դպրոց, աժ (ազգային ժողով), փող

հայաստան, ամառային դպրոց, աժ (ազգային ժողով), փող

Բաժանորդագրվել

Դպրոցը կգործի օգոստոսի 17-30-ը, նախագծին 60 երեխա կմասնակցի։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովը 19 միլիոն դրամ կծախսի «Ամառային դպրոց 2025»-ի համար։ Այս մասին տեղեկանում ենք ծառայության պետական գնման պայմանագրից։ Ամառային դպրոցը նախատեսված է օգոստոսի 17-30-ը, կմասնակցի ընդհանուր առմամբ 60 երեխա:

Ծախսերը ներառում են տրանսպորտ, սնունդ, հյուրանոց (առնվազն 4-աստղանի հյուրանոց՝ Երևանի փոքր կենտրոնից մինչև 3 կմ հեռավորության վրա), խորհրդանշական նվերներ (արտաքին լիցքավորիչներ՝ power bank, շապիկներ, բաժակներ, թերմոսներ և այլն):

Նախատեսվում է նաև ապահովել մասնակիցների այցելությունները թանգարաններ, պատկերասրահներ, կինոթատրոններ, օպերա, նաև ռեստորաններ:

Ծառայությունները պատվիրված են «Լոռե Թրավել» ընկերությանը։

ՀՀ իշխանությունը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար 340 հազար դոլար կծախսի

Նշենք, որ 2024 թվականին ևս «Ամառային դպրոցը» կազմակերպել է «Լոռե Թրավելը»․ պետգնման պայմանագիրն արժեցել է 22 միլիոն դրամ։ Ընկերության սեփականատերը գործարար Վլադիմիր Գևորգյանն է, որը հիմնադրել է «Գևորգիան Կոնցեռնը»։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կոնցեռնի կազմում են Վլադիմիր Գևորգյանին և նրա ընտանիքին առնչվող մի շարք ընկերություններ՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել» և այլն։ Այս ընկերությունները տարբեր ժամանակներում հաղթել են պետական գնումների մի քանի տասնյակ մրցույթներում և, օրինակ, 2024թ․ կազմակերպել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը, «Գավառը՝ 2024 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը և այլն։

«Գևորգիան կոնցեռնը» նախորդ տարի 438 միլիոն 627.600 դրամ դրամաշնորհ էր ստացել ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ Երևանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացումը (ներառյալ նախապատրաստական աշխատանքները) կազմակերպելու համար։

Իսկ այս տարի Վլադիմիր Գևորգյանին պատկանող ընկերություններից մեկն էլ կազմակերպել էր Բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնությունը, որն անցկացվում էր Երևանում։

ՀՀ կառավարությունը մինչև 2030 թվականը 98 մլրդ դրամ կծախսի արտահանումը խթանելու վրա

Leave a Comment