ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր ներմուծման մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ից, այլ ոչ թե ամսվա առաջին օրը, ինչպես ի սկզբանե նախատեսված էր. հայտնում է CNBC հեռուստաալիքը` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Սա հետաձգում համարել չի կարելի, հարկավոր է ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությանը բավարար ժամանակ տրամադրել այդ մաքսատուրքերի կիրառման համար», – հայտնել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առևտրային գործընկերների հետ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 1-ը։ Նախատեսվում էր, որ այդ օրվանից ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ներմուծվող ապրանքների և ծառայությունների մաքսատուրքերի բարձրացված դրույքաչափերը՝ մոտ 70 երկրների նկատմամբ։