Պենտագոնը մինչև 3.5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան Raytheon Technologies պաշտպանական ընկերության հետ՝ AMRAAM միջին հեռահարության օդ-օդ դասի հրթիռներ արտադրելու համար: Այս մասին հաղորդվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում:
Գործարքը կնքվել է Raytheon Technologies Corp.-ի Թուսոնում (Արիզոնա) գտնվող ստորաբաժանման հետ և նախատեսում է ֆիքսված գին՝ հնարավոր խրախուսական վճարումներով: Պայմանագիրը ենթադրում է կործանիչների համար նախատեսված առաջադեմ միջին հեռահարության հրթիռների արտադրություն:
Փաստաթղթի համաձայն՝ հրթիռները կմատակարարվեն ոչ միայն Ուկրաինային, այլև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Դանիային, Բելգիային, Ճապոնիային, Նիդեռլանդներին, Կանադային, Ֆինլանդիային, Գերմանիային, Հունգարիային, Իսպանիային, Լեհաստանին, Շվեդիային, Թայվանին, Լիտվային, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, Շվեյցարիային, Իսրայելին և Քուվեյթին: