
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում տեղի ունեցող կեղծ դատավարությունների ժամանակ Հայաստանին է վերագրվում նաև 2016 և 2020թթ-ի մարտական գործողությունների նախաձեռնումն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը:
Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները մեզ՝ հայերիս, կվերագրեն արցախցիների շրջափակումն ու սեպտեմբերյան գործողությունները, որովհետև մի կողմից Ադրբեջանն իր պետական մեքենան ամբողջովին ծառայեցնում է հայերի դեմ ծավալային գրոհներին, իսկ փաշինյանական իշխանությունը նախընտրում է լռել ու դրանով սպահովել ադրբեջանցիների սահուն առավելությունը:
Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն գործած ահաբեկչական պետությունը՝ Ադրբեջանը, դիրքավորվում է որպես կառուցողական երկիր, իսկ տարածքային, մարդկային ու դիրքային հսկայական կորուստներ ունեցած հայերիս վերածում է ագրեսորի, հանցագործի ու դա անում է հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնության ներքո»: