
Գազայում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ համաշխարհային բողոքի ալիքի պայմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդր Թրամփը Մերձավոր Արեւելքի հարցով իր հատուկ բանագնացին ուղարկել է Իսրայել։
Այսօր նա կլինի Գազայի հատվածում` հումանիտար օգնության բաշխման կետում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթի խոսքով` Ուիթքոֆը եւ Իսրայելում ԱՄՆ դեսպան Իսրայելում Մայք Հաքաբին կստուգեն ենթակառուցվածքները եւ կհանդիպեն պաղեստինցիների հետ՝ սննդի և օգնության տրամադրման ծրագրի մշակման համար։
«Հատուկ բանագնացը և դեսպանը իրենց այցից անմիջապես հետո նախագահին զեկուցելու են [արդյունքները]` տարածաշրջանում պարենի եւ հումանիտար օգնության բաշխման վերջնական ծրագիրը հաստատելու համար»,- ասել է նա։